Հաքերները զանգվածային հարձակում են գործում Gmail-ի վրա

Հաքերները զանգվածային կերպով հարձակում են գործում Gmail-ի վրա. նրանք կեղծել են Google-ի աջակցության ծառայությունը՝ գաղտնաբառեր գողանալու համար։ Այս մասին հայտնում է Forbes-ը։

Հաքերները էլեկտրոնային նամակներում խնդրում են «լուծել հաշվի հետ կապված խնդիրը»։ Ամեն բան իրականին շատ նման է, նրանք օգտագործում են իրական Google դոմեյններ։ Google-ը զգուշացնում է խուսափել կասկածելի էլեկտրոնային նամակները բացելուց։

«Սա հայտնի խաբեություն է, որը թիրախավորում է սահմանափակ թվով օգտատերերի. մենք ապացույցներ չունենք, որ սա լայնորեն տարածված մարտավարություն է: Մենք ուժեղացրել ենք մեր անվտանգությունը՝ օգտատերերին այս տեսակի չարաշահումից պաշտպանելու համար և կասեցրել ենք այն հաշիվները, որոնք օգտագործել են Google-ի ծառայությունները այս խաբեությունների ժամանակ: Սակայն մենք բոլոր օգտատերերին հորդորում ենք լինել զգոն։ Կրկնում ենք՝ Google-ը չի զանգահարի Ձեզ՝ Ձեր գաղտնաբառը վերականգնելու կամ ձեր հաշվի հետ կապված խնդիրները լուծելու համար», – ասել է Google ընկերության ներկայացուցիչը:

ՏՏ մասնագետ Սամվել Հայրապետյանն էլ ահազանգել էր, որ Ֆեյսբուքի, Ինստագրամի անունից կեղծ նամակներ են ուղարկում էլեկտրոնային հասցեներին։