Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ մի քանի տարի առաջ իրեն փորձել են թունավորել
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, որը նախկինում զբաղեցնում էր Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավարի պաշտոնը, հայտարարել է, որ մի քանի տարի առաջ իրեն փորձել են թունավորել:
«Այո՛, եղել է մահափորձ… մկնդեղով և սնդիկով… Այդ մասին հայտնի է դարձել հետո՝ վերլուծությունների արդյունքում։ Դա 4-5 տարի առաջ էր»,–24TV-ին տված հարցազրույցում ասել է Ֆիդանը։
Նախարարը, սակայն, չի մանրամասնել մահափորձի մանրամասները։
«Թշնամիները ոչ միայն ներսում են, այլև դրսում», – նկատել է նա:
Հիշեցնենք, որ Հաքան Ֆիդանը Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվել է 2023 թվականի հունիսի 3-ին։