Պակիստանը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
Երկու միջուկային տերությունների հակամարտության սրումը նոր մակարդակի է հասել: Մայիսի 10-ի առավոտյան Պակիստանի կառավարությունը հայտարարել է Հնդկաստանի դեմ մեծ ռազմական գործողություն սկսելու մասին, գրում է bbc.com-ը։
Մայիսի 10-ին, շաբաթ վաղ առավոտյան, Պակիստանի կառավարությունը հայտարարեց Հնդկաստանի դեմ «Բունյան-ում-Մարսուս» (Ամուր պատ) անվամբ խոշոր ռազմական գործողության մեկնարկի մասին՝ այն անվանելով «ագրեսիայի պատասխան»։
Պակիստանի վարչապետը արտակարգ նիստ է հրավիրել Ազգային հրամանատարական մարմնին, որը պատասխանատու է երկրի միջուկային զինանոցի վերահսկման համար:
«Բունյան-ում-Մարսուս» գործողության շրջանակներում Պակիստանի բանակը պլանավորում է հարվածել Հնդկաստանում գտնվող մի քանի ռազմավարական թիրախների, հաղորդում է պակիստանյան Geo TV հեռուստաալիքը՝ հղում անելով անվտանգության աղբյուրներին։