ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է մայիսի 11-ին. Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը նախատեսված է մայիսի 11-ին, հաղորդում է IRNA-ն։

Նա նշել է, որ բանակցությունները տեղի կունենան Օմանում։

«Բանակցություններն առաջ են շարժվում, և որքան շատ առաջընթաց գրանցենք, այնքան շատ խորհրդակցություններ կպահանջվեն։ Պատվիրակություններին ավելի շատ ժամանակ է պետք բարձրացված հարցերը քննարկելու համար։ Սակայն կարևորն այն է, որ մենք առաջ ենք շարժվում և աստիճանաբար խորանում մանրամասների մեջ», – հավելել է Իրանի նախարարը։