Սահմանամերձ Դովեղի կիսակառույց դպրոցը․ շինարարական աղբ դարձած շինանյութ, փլուզվող ճանապարհ (լուսանկարներ)

Տավուշի մարզի Դովեղի միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջը լուսնկարներ է հրապարակել կիսակառույց դպրոցից և գրել․

«Ահա մեր դպրոցի նոր կառուցվող շենքի վիճակը, այս ամենը արդյունք է շինարարի «բարեխիղճ» վերաբերմունքի և հետևողականության։ Շենքը պետք է պատրաստ լիներ 27.12.2024-ին։

Նույնիսկ նկարելու պահին ճանապարհի այս հատվածը նորից փլուզվեց, որին նպաստում են ամենօրյա անձրևները….

Այսքան ապրանքները` արդեն ոչ պիտանի շինարարական աշխատանքի համար, դարձել են շինարարական աղբ։

Հուսանք, գուցե, մի օր այս ամենը հուշ կդառնա և մեր աշակերտները դպրոց կգնան նոր ու հարմարավետ դպրոցում, նրանք ևս ունեն այդ իրավունքը….»։