Նոյեմբերյանում հարգանքի տուրք են մատուցել «Օղակ» գործողության զոհ դարձած 14 ոստիկանների հիշատակին

Նոյեմբերյանում հիշատակի և հարգանքի տուրք են մատուցել մայիսի 6-ին Ոսկեպարում Խորհրդային միության ՕՄՈՆ-ի կողմից կազմակերպված «Օղակ» օպերացիայից զոհված 14 ոստիկանների հուշահամալիրում:

«Սպանվեցին նրանցից 11-ը, մյուսներին գերեվարել ու տեղափոխել են Կիրովաբադի բանտ, որտեղ մահացել երեքը մահացել էին։

Մեր պարտքն է՝ այսօր էլ հիշել բոլորին անուն առ անուն և խոնարհվել նրանց շիրիմների առջև․․․»,-նշված է Նոյեմբերյան համայնքապետարանի  ֆեյսբուքյան էջում։

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակա անտառում 1991 թվականի հենց այս օրը, խորհրդային բանակի ու ադրբեջանական օմօն-ի դավադիր ծուղակն («Օղակ» գործողություն) ընկան Նոյեմբերյանի միլիցիայի քսան աշխատակիցներ ու նրանց չորս ուղեկցողները․ խորհրդային բանակի և ադրբեջանական ՕՄՈՆ-ի ստորաբաժանումները զինաթափեցին և գերեվարեցին Նոյեմբերյանի շրջանի միլիցիայի հայ աշխատակիցներին, որոնք եկել էին գյուղը պաշտպանելու համար

Ոսկեպարի կոտորածի ժամանակ սպանվածները.

  1. Ազիբեկյան Արմեն Վազգենի ( նոյեմբերի 30, 1969 – մայիսի 6, 1991)
  2. Աղաբաբյան Վահրամ Հրանտի (ապրիլի 13, 1964 – մայիսի 6, 1991)
  3. Ամիրաղյան Աշոտ Սարիբեկի (հունիսի 1, 1956 – մայիսի 6, 1991)
  4. Ամիրաղյան Սպարտակ Նիկոլայի (մարտի 17, 1942 – մայիսի 6, 1991)
  5. Անանյան Սաշիկ Ռաֆիկի (մայիսի 6, 1950 – մայիսի 6, 1991)
  6. Անանյան Վաչիկ Ռուբենի (հոկտեմբերի 13, 1938 – մայիսի 6, 1991)
  7. Գիշյան Մարտիկ Հայկազի ( մարտի 13, 1970 – մայիսի 6, 1991)
  8. Թանագյան Յոսա Ֆելիքսի (փետրվարի 12, 1969 – մայիսի 6, 1991)
  9. Խաչատրյան Լյովա Հակոբի (նոյեմբերի 13 1963 – մայիսի 6, 1991)
  10. Հակոբյան Գեղամ Ֆահրադի (հուլիսի 19, 1956 – մայիսի 6, 1991)
  11. Հանիսյան Վարդան Հմայակի (հունվարի 3, 1958 – մայիսի 6, 1991)
  12. Ղարազյոզյան Ստեփան Սերյոժայի (ապրիլի 19, 1963 – մայիսի 6, 1991)
  13. Մալինյան Հարություն Թորոսի (մայիսի 6, 1955 – մայիսի 6, 1991)
  14. Մամյան Արտաշ Վահանի (մարտի 5, 1962 – մայիսի 6, 1991)
  15. Մանթաշյան Սոս Ազալխանի (փետրվարի 10, 1964 – մայիսի 6, 1991)
  16. Մնացականյան Ռաֆիկ Վոլոդյայի (հունվարի 10, 1960 – մայիսի 6, 1991)
  17. Մուղդուսյան Սարգիս էլյազի (հունվարի 22, 1960 – մայիսի 6, 1991)
  18. Մուրադյան Միշա Հայկի (փետրվարի 23, 1963 – մայիսի 6, 1991)։