Ֆրանսիայի «Ձայնը» հեռուստանախագծում հաղթել են Լևոն Ղոզյանն ու Il Cello խումբը

«Ձայնը» նախագծի ֆրանսիական տարբերակում հաղթող են ճանաչվել Լևոն Ղոզյանն ու Il Cello խումբը։ Այս մասին գրված է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան X-ի էջում։

«Հայկական ծագումով մարսելցի Լևոնը փայլեց իր բազմակողմանի տաղանդով։ Նա TheVoice-ի բեմում կատարեց Ֆրանս Գալլի «Évidemment» երգը՝ հայկական ավանդական դուդուկի նվագակցությամբ, որն անմոռանալի տպավորություն թողեց հանդիսատեսի վրա»,-նշվում է հաղորդագրության մեջ։