Կիբերհանցագործությունների զոհ դարձած մարդիկ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Կենտրոնական բանկի մոտ
Կիբերհանցագործությունների զոհ դարձած և վարկերի տակ մնացած մարդիկ այսօր բողոքի ակցիա են իրականացնում Կենտրոնական բանկի մոտ։
Ակցիայի մասնակից «Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը պնդում է, որ այդ առումով ՀՀ-ում լավ պաշտպանված 3 բանկ չկա, և զեղծարարները օնլայն կարողանում են մարդկանց անուններով մեծ չափի վարկեր ձևակերպել։
Մհեր Կարագյոզյանը նշել է, որ 2 ամսից ավելի է՝ սպասում են, որ չեղարկվեն ապօրինի վարկային պահանջները։
«Արձագանքներ գլխավոր դատախազությունից, քննչական կոմիտեից ստացել ենք, բավարար կգնահատեի, սակայն պետք է անցնեն գործողությունների։ Բանկերի զեղծարարությունների պատճառով չպետք է տուժի հաճախորդը»,–լրագրողներին ասաց նա։

