«Հիդրո Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի կոյուղու անցկացման ընթացքում վնասվել է ծառերի արմատները

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում շինաշխատանքների հետևանքով ծառերի վնասման վերաբերյալ։

Պարզվել է, որ Երևանի Ֆուչիկի 25/2 հասցեի բակում «ՀԻԴՐՈ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի կողմից նորակառույց շենքի կոյուղու անցկացման ընթացքում վնասվել է «Թեղի» տեսակի 4 ծառի արմատային համակարգ, ինչի արդյունքում ծառերից մեկն արդեն իսկ տապալվել է, մյուս 3-ը՝ նույնպես կտապալվեն կամ կչորանան։

Կատարվել է բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման հաշվարկ, որը կազմել է 470.000դր.։  Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։