Թաթուլ Կրպեյանի նահատակման օրն է․ հարգանքի տուրք Ազգային հերոսին և նրա զինակիցներին
Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի նահատակման օրն է: Ամեն տարի այս օրերին այցելում ենք Թաթուլի և նրա զինակիցների շիրիմներին, մասնակցում օրվա խորհրդին հատուկ միջոցառումներին:
Մեր հերոս նահատակները երկիր են ազատագրել, անկախություն բերել, մեր երկրի պաշտպանությունն ապահովել:
Յուրաքանչյուր սերունդ առաջնային խնդիր ունի` իր մաս շենացումն ու հայրենիքի նկատմամբ պարտքը պատշաճ ապահովելու և փոխանցելու հաջորդ սերունդներին:
Փա´ռք մեր հերոս նահատակերին:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

