«Դու լավ տղա չես». Նոր Նորքի թաղապետը ծեծի ենթարկեց Արթուր Չախոյանին

Նոր Նորքի թաղապետարանում քիչ առաջ ծեծկռտուք է եղել ակտիվիստ Արթուր Չախոյանի և վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ։ Մասնավորապես, ակտիվիստ Արթուր Չախոյանը մանկապարտեզի և խաղահրապարակի աղմկահարույց կառուցման հարցով ցանկանում էր մասնակցել հանրային քննարկմանը, հանդիպել թաղապետին։

Թաղապետարանի աշխատակիցներն արգելեցին: Թաղապետարանի աշխատակիցը Չախոյանին ասաց, որ նա վիրավորել է այս շենքի բոլոր տղամարդկանց և պետք է պատասխան տա դրա համար. «Արի, հանրային քննարկումն ավարտենք, հետո խոսենք առանց կամեռայի: Դու լավ տղա չես»,-ասաց նա: Չախոյանն արձագանքեց. «Լավ տղեն դու չես»: Այնուհետև ծեծկռտուք սկսվեց, որին միացավ նաև թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը։ Վերջինս ծեծի ենթարկեց Չախոյանին: