ՀՀ Սահմանադրությունում տարածքային պահանջից հրաժարումը նշանակություն ունի խաղաղության համար․ Բայրամով
ՀՀ Սահմանադրությունում տարածքային պահանջներից հրաժարումը բացառիկ նշանակություն ունի խաղաղության հասնելու համար։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳ նախարար ջեհյուն Բայրամովը՝ բրիտանական կողմին։
Նշվում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ու Մեծ Բրիտանիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետական նախարար Սթիվեն Դաութին հեռախոսազրույցում մտքեր են փոխանակել արդիական հարցերի, երկկողմ և տարածաշրջանային համագործակցության թեմաների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ: