Արցախցիները կհանեն վրանը. Կառավարությունն ընդունել է արցախցիների պահանջները

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն ընդունել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի առաջարկը. նրանք կհանեն Ազատության հրապարակում տեղադրված վրանը և կտեղակայվեն Արցախի ներկայացուցչությունում»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։

«Վաղը կառավարության նիստի ժամանակ ոչ միան երկարաձգելու են 40+10 ծրագիրը, այլև ընդունել են այն պահանջները, որոնք խորհուրդը ներկայացրել է կառավարությանը։ Մենք թղթի վրա ներկայացրել ենք բոլոր կետերը, որոնք, ըստ մեզ, բարելավման կարիք ունեն։ Առաջին հերթին դա վերաբերում է բնակարանային ծրագրին»,–ասաց Նժդեհ Իսկանդարյանը։