Պուտինը հրադադար է հայտարարել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարությունների կապակցությամբ հրադադար է հայտարարել:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հումանիտար նկատառումներով կդադարեցնեն ռազմական գործողությունները լույս մայիսի 8-ի կեսգիշերից մինչև լույս մայիսի 11-ի կեսգիշեր:

«Այս ընթացքում բոլոր ռազմական գործողությունները դադարում են», – ասված է հաղորդագրությունում։