Համաշխարհային բանկը նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումները. Տնտեսագետ

Համաշխարհային բանկը նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումները: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսական զարգացումների վերաբերյալ զեկույց, ըստ որի՝ Հայաստանի համար 2025թ. կանխատեսվել է 4% նախկին 5%-ի փոխարեն, իսկ 2026 թվականի համար` 4.2% տնտեսական աճ՝ նախկին 4.6%-ի փոխարեն: Տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումների նվազեցումը հիմնականում պայմանավորված է մաքսատուրքերի պատերազմով, ռուս-ուկրաինական, Մերձավոր Արևելքի երկրների հակամարտության անորոշությամբ և նոր ռիսկերով»,- գրել է նա: