Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից վիրավորների թիվը հասել է 195-ի
Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 195-ի: «ՌԻԱ նովոստի»-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդում է «Միհր» գործակալությունը։
Tasnim գործակալության տվյալներով, շաբաթ օրը կեսօրին Բանդար Աբբաս նավահանգստի վարչական շենքում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Իրանի մեկ այլ պետական գործակալության՝ «Ֆարս»-ի հաղորդմամբ, պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել է Քեշմ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բանդար Աբբաս նավահանգստից առնվազն 20 կիլոմետր հեռավորության վրա։ Մեկ այլ գործակալություն՝ NourNews-ը, հայտնել է, որ պայթյունի հետևանքով կոտրվել են մի քանի կիլոմետր շառավղով պատուհաններ։
Tasnim-ը հայտնել էր, որ Բանդար Աբբասի նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել վառելիքի բաքում բռնկված հրդեհի պատճառով։

