Վատիկանում Թրամփն ու Զելենսկին կարճատև հանդիպում են ունեցել
Վատիկանում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կարճատև հանդիպումը։
Ավելի վաղ Lа Repubblica-ն գրել էր, որ Ուկրաինան առաջարկել է Հռոմի պապի հուղարկավորության օրը գագաթնաժողով անցկացնել՝ ԱՄՆ-ի, Իտալիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և, հնարավոր է, Գերմանիայի մասնակցությամբ։
Արդեն կան լուսանկարներ՝ Թրամփի և Զելենսկու հանդիպման վերաբերյալ, որտեղ նրանք նստել են աթոռների վրա ու զրուցում են։ Նշվում է, որ նրանց առանձնազրույցը տևել է մոտ 15 րոպե։ Մեկ այլ լուսանկարից հետևում է, որ քննարկումներին մասնակցություն են ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
«Sky News»-ը գրել է, որ Զելենսկին և Թրամփը բանակցությունները կշարունակեն Հռոմի պապի հուղարկավորության արարողությունից հետո։

