Օմանում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը

Օմանում շաբաթ օրը մեկնարկել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը։ Իրանի  դիվանագիտական և տեխնիկական փորձագետների պատվիրակությունը՝ ատգործնախարար Աբբաս Արաքչիի գլխավորությամբ, Օման է ժամանել  ուրբաթ։

Օմանի միջնորդությամբ և կողմերի միջև նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, շաբաթ առավոտյան սկսվել են փորձագիտական մակարդակի հանդիպումները։ Նախատեսվում է, որ դրանից հետո տեղի կունենան նաեւ Իրանի արտգործնախարար  Արաքչիի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի  անուղղակի բանակցությունները։

Մինչ փորձագիտական քննարկումների մեկնարկը, Արաքչին Մասկատում հանդիպում է ունեցել Օմանի արտգործնախարար Բադր բին Համադ Ալ Բուսայդիի հետ։ Օմանի արտգործնախարարը, ինչպես նախորդ փուլերում, շարունակում է կատարել միջնորդի դերակատարություն Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում։