Անհայտ միջատները գրոհել են Երասխահունի դաշտերն ու այգիները (տեսանյութ)

Անհայտ միջատները գրոհել են Երասխահունի դաշտերն ու այգիները։ Գյուղացիները մտահոգված են։ Միջատները ոչնչացնում են բույսը՝ ուտելով տերևները, ցողունը։

Գյուղատնտես Հարություն Մնացականյանը նշում է, որ մասնագետների նախնական դիտարկումով Рапсовый листоед է կոչվում միջատը։

«Տաք ու խոնավ գարնան պատճառով նպաստավոր կլիմա է ձևավորվել միջատների համար, անոմալ կերպով բազմացել են։ Ահագին վնաս կարող են հասցնել գյուղատնտեսական մշակաբույսերին, սկզբում սնվում են խաչածաղկավոր մոլախոտերով, դրանց վերանալուն պես անցնում են արդեն մշակաբույսերին, հատկապես կաղամբազգիներին»,-մանրամասնել է նա։

«Լուրերի» տեսանյութը՝ միջատների մասին