Թրամփն ու Զելենսկին ժամանել են Հռոմ՝ մասնակցելու Հռոմի պապի hnւղարկավnրnւթյան արարողությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ հետ ժամանել է Հռոմ՝ մասնակցելու Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը։

«Հենց նոր վայրէջք կատարեցի Հռոմում։ Հաջող օր է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում և հանդիպումներում», -գրել Է Թրամփը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կնոջ հետ ևս ժամանել է  Հռոմ։

Ավելի վաղ Թրամփն արձագանքել էր Զելենսկու հետ հանդիպման հնարավորությունը, կարճ պատասխանելով լրագրողների հարցին. «Հնարավոր է»։

Հիշեցնենք, որ Հայաստանից Հռոմի պապի հուղարկավորությանը կմասնակցեն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Գարեգին Բ-ն։ Ավելի վաղ Արամ Ա-ն ևս հայտարարել էր, որ կմասնակցի։

Հիշեցնենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ին։