110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը․ հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք հիշատակը. Մակրոն
110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Այսօր՝ ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Շարունակենք գործել՝ Մարդկության անունից, հանուն Ճշմարտության և Արդարության»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր 1915 թ. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է

