ՌԴ ԶՈւ մարտիկներն ազատագրել են Կուրսկի մարզի Գորնալսկի վանքը
ՌԴ զինվորականներն ազատագրել են Կուրսկի մարզի Գորնալսկի Սուրբ Նիկոլաևսկի Բելոգորսկի տղամարդկանց մենաստանը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է «Հյուսիս» զորախմբի աղբյուրը։
«Հակառակորդի դիմադրությունը կոտրվել է, Գորնալսկի Սուրբ Նիկոլաևսկի վանքն ազատագրվել»,- ասել է աղբյուրը։
Նա հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերը վանքն օգտագործել են բացառապես ռազմական նպատակներով՝ այնտեղ տեղադրելով ԱԹՍ–ների կառավարման կետեր և հրետանային կայանքներ։

