Սոնա Աղեկյանի մանդատը պետք է վերականգնվի. նա կվերադառնա ավագանի

Դատարանը բավարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության հայցը` ապօրինի ճանաչել Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու վերաբերյալ քաղաքային իշխանությունների որոշումը: Այդ մասին հայտնում է Աղեկյանի փաստաբան Վահե Գրիգորյանը։