«Վերելք». ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ՀԱԼԱԾՎՈՒՄ (տեսանյութ)

Մեր ժողովրդի ազգակիր շերտը 7 տարի ստրեսի մեջ է, բայց վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները էլ ավելի խորացրին այդ ստրեսը և հարկադրեցին փոխել աշխարհի մասին ունեցած պատկերացումները։
Նախ Ռուսիո պատրիարքը հայտարարեց, թե Արցախում գտնվող քրիստոնեական տաճարները ավղանական են, հետո նրան երկրորդեց Հռոմի պապը։
Եվ առաջին բանը, որ հասկացավ մեր ազգակիր շերտը, այն է, որ աշխարհը ծախու է։
Երկրոդ հետևությունը, որ արվեց, այն է, որ մենք մենակ ենք, և չկա երկիր, որ ցանկանա մեր հզորանալը։
Մենք մենակ ենք ծախու և շահամոլ աշխարհի դեմ` ունենալով ա՛յս իշխանությունը և ա՛յս ժողովուրդը, որի տխուր պատկերն ակնհայտ տեսնում եք։ Եվ ունենք մի բուռ ազգակիրներ` անկազմակերպ, միաբանությանն անսովոր։

Սա է մեր իրականությունը։

Եվ այս վիճակում մնալու դեպքում ի՞նչ կմնա մեզանից …

Բայց եկեք խորհենք մի հարցի շուրջ՝ ինչո՞ւ են մեզանից և՛ խլում, և՛ հոգեպես ջարդում՝ ջանալով խեղել ինքնության զգացողությունը։ Կնշանակի՝ վախենում են մեզանից, ավելի ստույգ՝ զգուշանում են մեր ազգակիր շերտից։
Եթե այդպես է, ապա ինչո՞ւ են զգուշանում և ինչի՞ց են վախենում։
«Վերելք» հաղորդաշարը հրավիրում է խորհել այս կարևոր հարցի պատասխանի շուրջ։
Մանրամասները՝ տեսանյութում