Անիմաստ է նրանց փաստերով պատասխանելը, որովհետև դիտավորյալ են անում. Գեղամ Ստեփանյան

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարություններին, գրում է.

«Չկռվելու մասին անբարոյական հայտարարություն անող չմարդը գոնե գիտի, թե դրանով հոգեբանական ինչ վիճակի է հասցնում 2023 թվականի սեպտեմբերի նահատակների հարազատներին, որոնց ամենաթանկ կորստի գնով Արցախի ժողովուրդը փրկվել է ամբողջական ֆիզիկական ոչնչացումից։

Դժոխքից դուրս գաս, մի քանի ստոր տականքի պատճառով նորից ամեն օր հոգեբանական դժոխքի միջով անցնե՞ս․․․ Եվ նորից եմ կրկնում, անիմաստ է նրանց փաստերով պատասխանելը, որովհետև դիտավորյալ են անում»։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը 24News.am-ի հետ զրույցում պնդել էր, որ 2023 թվականին արցախցիները չեն կռվել և ընդամենը 10 զոհ են ունեցել: Այս հայտարարությունը վրդովմունքի բուռն ալիք է բարձրացրել ոչ միայն արցախցիների շրջանում: