Ադրբեջանում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Ստեփանակերտ և Շուշի

Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչները (դեսպաններ և խորհրդականներ) մեկնել են օկուպացված Ստեփանակերտ, նախատեսված է նաև այց օկուպացված Շուշի:

Այցի շրջանակում նրանց ուղեկցում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, նրա աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը և Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը