Պուտինն ընդունել է Իրանի արտգործնախարարին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին, հայտնել են Կրեմլից։

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարն այցով Մոսկվայում է։

Ավելի վաղ Աբբաս Արաղչին հյատարարել էր, որ պատրաստվում է Պուտինին փոխանցել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձը՝ նվիրված աշխարհի վերջին իրադարձություններին, ինչպես նաև Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունների զարգացմանը։