Կայացել է ԵԽ և ԵՄ համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» նախաձեռնության 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի միջգերատեսչական կոմիտեի նիստը

Երևանում տեղի է ունեցել Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) Եվրոպայի խորհրդի և Եվրամիության համատեղ նախաձեռնության 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի ընթացքը համակարգող միջգերատեսչական կոմիտեի հերթական՝ երրորդ նիստը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, Եվրոպայի խորհրդի քարտուղարության Ծրագրերի դեպարտամենտի ղեկավար Շնուց Դյուռը, ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը:

Նիստին մասնակցել են նաև ՀՀ շահառու գերատեսչությունների և կառույցների՝ Արդարադատության նախարարության, Դատախազության, Վճռաբեկ դատարանի, ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Կենտրոնական բանկի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Արդարադատության ակադեմիայի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ԵԽ քարտուղարության պատասխանատուներ, քաղհասարակության ներկայացուցիչներ:

Ըստ աղբյուրի՝ իր ելույթում Սամվել Մկրտչյանը կարևորել է Հայաստան-Եվրամիություն-Եվրոպայի խորհուրդ ձևաչափով իրականացվող ԳԼԿ ծրագիրը, որը հաջողությամբ փոխլրացնում է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ  2023-2026թթ. գործողությունների ծրագիրը՝ նպաստելով ՀՀ կառավարության՝ դատաիրավական համակարգի արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման ուղղությամբ ընթացող խորքային բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի իրականացմանը և ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը։

Նիստի ընթացքում ամփոփվել է ԳԼԿ 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի կատարման ընթացքը, վեր են հանվել առկա կարիքները, համաձայնեցվել առաջնահերթ գործողությունները: Մասնակիցները ողջունել են ԳԼԿ ծրագրերի շրջանակներում արձանագրված  ձեռքբերումները և շոշափելի արդյունքները։

Նշվում է, որ ներկաները վերահաստատել են 2014թ.-ից մեկնարկած՝ Եվրոպայի խորհրդի և Եվրամիության համատեղ նախաձեռնության շրջանակում Հայաստանում ԳԼԿ ծրագրի արդյունավետությունը և դրա շարունակականության անհրաժեշտությունը՝ ի նպաստ ՀՀ կայուն ժողովրդավարական առաջընթացի ապահովման։

Եվրոպայի խորհրդի և Եվրամիության Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ)  համատեղ ծրագիրը, որը ստեղծվել է ԵՄ Արևելյան գործընկերության երկրների համար, գործում է 2014թ.-ից՝ նպատակ ունենալով փոխլրացնել տվյալ երկրների ժողովրդավարական բարեփոխումներին ուղղված Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրերը: ԳԼԿ ծրագրերի հիմնական մասը ֆինանսավորվում է ԵՄ-ի, իրագործվում՝ ԵԽ-ի կողմից: Հայաստանի համար ԳԼԿ առաջին ծրագիրն ընդգրկել է 2015-2018թթ., երկրորդը՝ 2019-2022թթ. ժամանակահատվածը: Ընթացիկ 2023-2027թթ. ծրագրի շրջանակում ԵԽ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականանում են հետևյալ ծրագրերը.

Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին

Տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելում և դրանց դեմ պայքար

Հավասարության խթանում և խտրականության դեմ պայքար

Արդարադատության հասանելիությունը կանանց համար, պայքար կանանց բռնության դեմ։

Տեղեկանք՝ 2025թ. ապրիլի դրությամբ ԳԼԿ 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի արդյունքների մասին  (հայերեն, անգլերեն