Աննա Հակոբյանը կրկին հրավիրում է վճարովի ընթրիքի՝ արժեքը՝ 1-3,5 մլն դրամ

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարում է «ՍՏԵՂԾԵՆՔ ՄԻԱՍԻՆ» նախագծի մեկնարկը, որը «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող արդեն 3-րդ փուլային նախագիծն է։ Նախագիծն ուղղված է Հայաստանում նորաստեղծ ընտանիքների ձեռնարկատիրական ներուժի խթանմանը՝ նրանց տրամադրելով ֆինանսական աջակցություն սեփական փոքր բիզնեսի ստեղծման կամ զարգացման նպատակով։ Այս մասին հայտնում են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից:

Նախաձեռնության հիմքում ընկած է համոզմունքը, որ կայացած ընտանիքների աջակցությունը կարող է իրական փոփոխություն բերել նորաստեղծ ընտանիքների կյանքում՝ ձևավորելով փոխաջակցության, բարեգործության նոր մշակույթ։

«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրով Հիմնադրամը կամուրջ է հանդիսանում տարբեր բնագավառներում հաջողության հասած մարդկանց և առաջին քայլերը կատարողների միջև, աջակցում և հետևում է, որպեսզի բարեգործությունը լինի թիրախային և նպատակային, բարեգործության արդյունքում ստեղծվի հանրային բարիք:

Նախագծին աջակցելու նպատակով մայիսի 26-ին՝ ժամը 18:00-ին, «ՀԱՅՐԻԿ» ռեստորանում կկայանա բարեգործական ընթրիք, որին կարող են մասնակցել հաջողակ և կայացած բոլոր ընտանիքները, ովքեր ձեռք կբերեն մասնակցության տոմս.

  • մեկ անձի համար՝ 1 մլն ՀՀ դրամ
  • երկու անձի համար՝ 1.5 մլն ՀՀ դրամ
  • երեք անձի համար՝ 2.5 մլն ՀՀ դրամ
  • չորս անձի համար՝ 3.5 մլն ՀՀ դրամ