Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու․ Նիկոլ Փաշինյան
Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։
Այդպես նա մեկնաբանեց լրագրողի հարցը ընդդիմության և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունների վերաբերյալ առ այն, որ Ղարաբաղի էջը փակված չէ, և այն պետք վերադարձվի քաղաքական օրակարգ։
«Ես այդ հայտարարություններին արձագանքել եմ նույնիսկ այդ հայտարարությունները արվելուց առաջ, և ասել եմ, որ Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու»,- ասաց Փաշինյանը։
Արձագանելով Սերժ Սարգսյանի մեկ այլ հայտարարության, որ 2018 թվականին տեղի ունեցավ իշխանազավթում, ոչ թե ժողովրդի կամքի դրևսորում, Փաշինյանն ասաց. «Թող Սերժ Սարգսյանը գնա, տեսնի, թե ինչ էր ասում ինքը այն ժամանակ։

