Վոլոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքարի համայնքի ղեկավարի պաշտոնը

Փարաքար խոշորացված համայնքում այսօր՝ ապրիլի 16-ին, նորընտիր ավագանու անդրանիկ նիստում «Միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորող Վոլոդյա Գրիգորյանն օրենքի ուժով դարձավ համայնքի ղեկավար:

Նշվեց, որ նա լիազորությունները կստանձնի աշխատանքային երրորդ օրը՝ ապրիլի 19-ին:

ՔՊ խմբակցության անամները չմասնակցեցին նիստին:

Նշենք, որ մարտի 30-ին կայացած Փարաքարի ավագանու ընտրություններում ՔՊ-ն պարտվել է: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 7 մանդատ, ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը:

«Միասնություն» կուսակցությունների դաշինք – 12 մանդատ, ցուցակը գլխավորում է Վոլոդյա Գրիգորյանը:

«Ազգային առաջընթաց» կուսակցություն – 2 մանդատ, ցուցակը գլխավորում է Դավիթ Մինասյանը:

Ըստ էության, «Միասնությունը» ստացել է 50 տոկոսից ավելի քվե եւ նա համայնքի ղեկավար է դառնում օրևենքի ուժով: