Էրեբունիում ընտանի կենդանիների համար զբոսայգի է կառուցվել (տեսանյութ)

Շարունակելով Երևանում ընտանի կենդանիների համար առանձնացված զբոսայգիներ կառուցելու ծրագիրը՝ մայրաքաղաքում արդեն 8-րդ զբոսավայրն է բացվել:

Էրեբունիում ընտանի կենդանիների զբոսանքը կազմակերպելու նպատակով ընտրվել է Լիոնի այգին՝ լճի ափին: Տարածքն ապահովվել է ջրով, տեղադրվել են խաղասարքեր:

Առաջիկայում մայրաքաղաքում զբոսայգիների թիվը կավելանա. դրանց մի մասը նախագծման, իսկ մյուսներն էլ շինարարության փուլում են:

Մանրամասները՝ տեսանյութում: