Հայաստանի ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. հերթագրվել է 18 պատգամավոր․ ՈՒՂԻՂ

Հայաստանի Ազգային ժողովում, այսօր՝ ապրիլի 15-ին, ավանդույթի համաձայն հերթական նիստերի երեքշաբթի օրվա վերջին նիստում պատգամավորների հայտարարությունների ժամ է:

Հերթագրվել է 18 պատգամավոր: Նրանցից յուրաքանչյուրը կարող է հանդես գալ մինչև 3 րոպեանոց հայտարարությամբ:

Առաջին 10 հերթագրվածներն են՝  Աննա Մկրտչյանը, Մհեր Մելքոնյանը, Թադևոս Ավետիսյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Տւգրան Պարսիլյանը, Գառնիկ Դանիելյանը, Քրիստինե Վարդանյանը և Սերգեյ Բագրատյանը: