Ոմանք սկսել են անիմաստ տրտինգ տալ, ոստոստալ և մկկալ

ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համեմատությունը՝ իշխանազավթներին կենդանական աշխարհի մեկ ներկայացուցչի հետ, ակնհայտորեն մեծ աղմուկ է առաջացրել և զռռացողների և նրանց թոկը պահողների շրջանում, ոմանք սկսել են անիմաստ տրտինգ տալ, ոստոստալ և մկկալ։ Հոգեբանությունը այ այդքան ուժեղ գիտություն է՝ հզոր սեանսից հետո ամեն մեկը իրեն գտնում է այս համեմատության մեջ, կենդանական վախով փորձում է ապացուցել, որ ինքը էշ չէ և չի զռռում, այ, ցավոք, դեռ չեն ասում, թե իրենց թոկը ում ձեռքին է, և ովքեր են իրենց բզզել, որ զռռան․․․

հ․գ, նայեք այսօր ԱԺ փոխնախագահի և էլի մի քանիսի հուզված, մոլորված, այլայլված «Ճեպազրույցները» և, զուգահեռ լսեք, թե ում հոգեխանգարված ձայներն են լսվում նիստերի դահլիճից․․․

 Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառոմը