Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրների հրապարակած տեղեկության համաձայն՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցեր։ Քննարկման առարկ են դարձել մասնավորապես մարտի 12-ին Օմանում կայացած  ԱՄՆ-Իրան բանակցությունները։