Պետրոսը պետական բյուջեի հաշվին հանրայինով զբաղված էր ապազգային և ատելության խոսքի տարածմամբ

Երեկ Հ1-ով լսում եմ Պետրոսին և Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին։

Պետրոսի որակների մասին նոր չի, որ պետք է իմանանք, բայց այն, որ նա հանրայինի եթերով ատելության խոսքի էր տարածում և պառակտում էր ազգը դա ուղղակի նողկալի էր։

Իրան չհասկացողի տեղ դնելով, անիմաստ մանիպուլացիաների ենթակելով Գեղամի խոսքն ու փաստարկները, արցախցուն և հային տարանջատելով մենք և դուքի, Պետրոսը պետական բյուջեի հաշվին հանրայինով զբաղված էր ապազգային և ատելության խոսքի տարածմամբ։

Եվ քանի որ արդեն “օրինական” է հանրային եթերով ատելության խոսքի տարածումը, ես ևս կտարանջատեմ ժողովրդին, մենք` հայերս և դուք` ապազգային տարրերը, իշխանության գլխավորությամբ։

Արցախցին հայ է, իսկ ով կտարանջատի մեզ, ուրեմն ինքը հայ չէ։

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը