Գործարկվել է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «ARMHYDROMET» հավելվածը

Հավելվածն ապահովում է եղանակային պայմանների, օդի որակի վերաբերյալ հուսալի ու իրական ժամանակին մոտ տեղեկատվություն։

«ARMHYDROMET» հավելվածի միջոցով իրականացվում է՝

Իրական ժամանակում և ճշգրիտ եղանակային տեղեկատվության, կանխատեսումների տրամադրում,

Մթնոլորտային օդի որակի վերաբերյալ վերջին հասանելի տեղեկատվության տրամադրում,

Վտանգավոր երևույթների վերաբերյալ ծանուցումների ուղարկում։

Առկա է նորությունների բաժին, որտեղից կարելի է տեղեկություն ստանալ եղանակային իրադարձությունների, բնական աղետների, շրջակա միջավայրի մոնիթորինգի, միջազգային լուրերի կամ այլ կարևոր իրադարձությունների մասին։

Հավելվածը հասանելի է ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգերի համար։