Բաքուն հեստերիա է բարձրացրել՝ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարության վերաբերյալ
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հայտարարությանը՝ տարածաշրջանում լարվածության վերաբերյալ։
Հաջիզադեն X-ի իր էջում նշել է, թե իբր Ֆրանսիայի կողմից «Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումը և նրա հակաադրբեջանական դիրքորոշումը, որը չի ծառայում խաղաղությանը, չեն համընկնում ԱԳ նախարարի՝ տարածաշրջանում լարվածության առաջացման վերաբերյալ արտահայտած մտահոգությունների հետ»։
«Այս երկակի մոտեցումը ցույց է տալիս Ֆրանսիայի կեղծավորությունը»,- ընդգծել է Հաջիզադեն։

