Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Օման՝ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններ վարելու

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Օմանի մայրաքաղաք Մուսկատ՝ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններ վարելու։ Այս մասին հայտնում է ISNA-ն։

Ավելի վաղ իրանական Tasnim լրատվական գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները շաբաթ օրը Օմանի սուլթանության մայրաքաղաք Մուսկատում կանցկացնեն իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր իրենց առաջին բանակցությունները։