Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է չեղարկել «Աերոֆլոտ»-ի դեմ պատժամիջոցները
Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերսկսումը կապում է ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության դեմ պատժամիջոցների վերացման հետ: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, այդ մասին Ալմաթիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Դա (Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը․- խմբ.)…. պետք է դառնա «Աերոֆլոտ»-ին պատժամիջոցներից դուրս բերելու արդյունքում», – ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմն այդ առաջարկությունը Վաշինգտոնին արել է ավելի քան մեկ ամիս առաջ՝ Էր Ռիադում կայացած հանդիպմանը։
«Ամերիկացիները դա ընդունել են, սակայն առայժմ պատասխան քայլ չենք տեսել», – հավելել է Լավրովը։
Նա հիշեցրել է, որ ապրիլի 10-ին Ստամբուլում տեղի են ունեցել ռուս-ամերիկյան խորհրդակցություններ, «որտեղ մեր փորձագետները հիշեցրել են այս առաջարկության մասին»։
«Անկեղծ ասած, պարզապես հնարավորություն դեռ չեմ ունեցել նրանց հետ կապվել: Միգուցե, այնտեղ ինչ-որ տեղաշարժեր են եղել, սակայն առայժմ դրանց մասին ոչինչ հայտնի չէ: Բայց մենք կաշխատենք այդ ուղղությամբ, քանի որ սա վերադարձ է դեպի կանոնավորություն», – հայտարարել է Լավրովը:

