Հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա․ Սերդար Քըլըչ
Հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա: Այս մասին հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
«Ոչ, այս հարցում առաջընթաց չկա»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»ի հարցին։
Անդրադառնալով հայկական կողմի հետ հաջորդ բանակցությունների ժամկետին՝ Քըլըչը հայտարարել է, որ Անկարան ցանկանում է զարգացնել գործընթացը և կապի մեջ է Հայաստանի հետ։ Սակայն այս պահին բանակցությունների համար կոնկրետ ժամկետ նախատեսված չէ։
Ավելի վաղ Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։ Հայաստանի ներկայացուցիչ, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խոսքով, հանդիպումը դրական է անցել։

