Ադրբեջանը հրաժարվում է կատարել ՄԻԵԴ-ի որոշումները
Ադրբեջանը չի կատարի Եվրոպական դատարանի կայացրած որոշումները։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում անցկացվող «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային ֆորումում։
Ըստ Ալիևի՝ պատճառը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցումն է։
«Եթե պատվիրակությունը չմասնակցի Վեհաժողովի նիստերին և չկարողանա քվեարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորների ընտրության օգտին, ապա այս դատարանի որոշումները Ադրբեջանի վերաբերյալ կհամարվեն անվավեր։ Մենք զրկված ենք ընտրելու իրավունքից։ Մենք չենք քվեարկել այդ դատավորների օգտին և չգիտենք, թե ովքեր են նրանք»,- նշել է Ալիևը։
Նշենք, որ 2024 թվականի հունվարին ԵԽԽՎ-ն մերժեց վավերացնել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը։ Բանաձևին կողմ է քվեարկել 90, դեմ՝ 76, ձեռնպահ՝ չորս պատգամավոր։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ադրբեջանի դեմ քվեարկած 76 պատգամավորների մուտքը երկիր արգելվել է։

