Աննան արդեն Մատենադարանում ա, դասախոսություն է կարդում` «Կրթությունը նորաձև ա թեմայով»

Հ Ո Գ Ե Հ Ա Ն Գ Ի Ս Տ

Վա’յ, մամա ջան,«Արա, էս ու՞ր ենք ընկել, էս ու՞ր ենք ընկել…» ։ Հայր իմ մեղավոր, Մայր իմ կորուսյալ, Աստծո լքյալ իմ ժողովուրդ…

Աննան արդեն Մատենադարանում ա, դասախոսություն է կարդում` Կրթությունը նորաձև ա թեմայով։

Մղձավանջ …

Հնադարյա մատյանները` հեչ, բազմադարյա մագաղաթները` հեչ, ծաղկանկար ձեռագրերը` հեչ,Աստվածատուր գրիչները հեչ, Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մատոցը` հեչ, Պատմահայր Մովսես Խորենացին` հեչ, ոսկե դարով օծված Հայրերը` Կորյունը` հեչ, Կողբացին` հեչ, Ագաթանգեղոսը` հեչ, Եղիշեն` հեչ, Նարեկացին` հեչ, մեծ ու պուճուր մնացած «հեչերը»` հեչ… Աննան, թագավորակին ԱՆՆԱՆ… ԱՆՆԱ֊… Վրաց Հերակլ արքայի թագավորաքույր, արքայադուստր գեղանի,-մտքովս մի ուրու անցավ, հրաշապատում մի զմայլանք… Սայաթ-Նովեն էլ չկա, որ ծունկի իջնի ու քյամանչան զլի` «Ամեն մարդու մեջը գոված…» հանգով ու վանկով… Թեկուզ և միջի կրթությունը չտեսած, գիտությունն ու իմաստությունը չվայելած, բայց և նրա տեսքով ու մարմնով հմայված, թեկուզև լիներ` պատառտորված ջինսով, կամ էլ նպատակասլաց պռառեխով, միևնույնն է, «օոկե փնջան էր նրա համար» … «Մի քիչ կամաց գնա գոզալ,-կասեր գովքի մեծ սիրահարը,-աշխարն ում է մնացել, որ ինձ ու քեզ մնա` գոզալ…»։ Բա` ոգորումները, ոգորումները, պեծիկլտուն աչքերը, հրեուհուն վայել խուճուճ մազերը, ուսման ծարավով տոչորվող շուրթերը, գիտությամբ ու կրթությամբ ճառագող բոլորուն ճակատը…

Տեսնես էս վերջերս Աննային ի՞նչ մեղու է կծել… Կա, չկա` քնել վեր է կացել ու երազում Անդերսենի Անճոռնի ճուտիկը տեսել… Որոշել էր նրան գերազանցել, մանավանդ, որ տեսքով մարդանման է, կտուցն էլ` համենայն դեպս դեղին չի։ Վճռել էր, որոշել և մարդու օրհնությամբ, աջակցությամբ, գիտության ու կրթության մեշոկը շալակն առել։ Ուրիշ շլակտարներ էլ ունեին, բայց ուզեցել էր, որ ժողովուրդը գիտության կաճառը հատկապես իր նազենի ուսերին տեսնի։ Եվ սկսվել էր մարաթոնավազքը` համերգասրահներուվ, մարզերով, դպրոցներով, ինստիտուտներով, Համալսարանով… Մինչև հասել էր Մատենադան…

Տեր Աստված, էս ի՞նչ հրոզմունք ա, էս ի՞նչ փորձանք ա…Հողը մեր գլխին, մեր մեռնող մշակույթին, մեր լեշ մարմնին, որդնող գաղափարներին…

Ողբամ զձեզ հայ ժողովուրդ, թագավորդ ու թագավորակինդ մանուկ են մտոք` լաց, կոծ,կական, շիվան, մողոք,հեկեկանք, հեծկլտոց, հոգեվարք…

Կիրքը այլևս հանգած է, ոգին կոտրված,հույսը մարած, հավատը պաղած, հոգին լուռ է` հանգիստ, խաղաղ, անշարժ ու անշունչ`

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ Է…

8.4.25թ.

 

Լևոն Ջավախյան