Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանդիպել է արցախյան երկու կուսակցությունների հետ
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանդիպումներ է ունեցել «Արցախի ժողովրդավարական» և «Արդարություն» կուսակցությունների հետ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի որոշ ներկայացուցիչներ ապրիլի 7-ին, հայտարարված լայն հանրային համախմբման շրջանակներում, Ազատության հրապարակում տեղակայված վրանում հանդիպում են ունեցել ԱՀ Ազգային ժողովում ներկայացված՝ «Արցախի ժողովրդավարական» և «Արդարություն» կուսակցությունների ղեկավարությունների հետ։ Խորհուրդից հայտնում են, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են արցախցիների իրավունքներին վերաբերող մի շարք օրակարգային հարցեր և դրանց լուծմանն ուղղված համատեղ անելիքների շրջանակը: Քննարկումների մասնակիցները կարևորել են միասնականությունն ու համախմբումը՝ հետագա գործողությունների պլանավորման ու կազմակերպման հարցում։

