Ամուսին, եղբայր ունես, համար տու. Սարիկ Մինասյանը սպառնացել է իրեն մեկնաբանություն գրող կնոջը

Գյումրու ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը «ռազբորկայի» է կանչել իրեն մեկնաբանություն գրող կնոջ ամուսնուն կամ եղբորը։

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ իր շնորհավորական ուղերձի մեկնաբանություններում օգտատեր Տոմա Սիմոնյանը մեկնաբանություն է թողել, ինչից Մինասյանը վրդովվել է և կնոջ ամուսնուն կամ եղբորը «ռազբորկայի» է կանչել։ «Ամուսին, եղբայր ունես, համար տու, անուն ասա, իրան բացատրենք, կին ես, ինչ քեզ ասենք»,- մեկնաբանությանն այսպես է պատասխանել Մինասյանը։