Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդունել է Եվրախորհրդարանի Renew Europe քաղաքական խմբի նախագահին
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն ապրիլի 7-ին դեսպանությունում ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Renew Europe քաղաքական խմբի նախագահ Վալերի Հայերին։
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղ գտած վերջին զարգացումների, Հայաստանի կառավարության կողմից տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը միտված գործադրվող ջանքերի, ինչպես նաև Հայաստանի և Եվրամիության միջև երկխոսության շրջանակներում Եվրախորհրդարանի կարևոր դերակատարության և Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնահատուկ հարաբերությունների շուրջ։

