Մինչ ՀՀ կառավարիչները խաղաղություն են մուրում, Ադրբեջանը 2025-ին պլանավորել է 12 մեծամասշտաբ զորավարժություն
Մինչ Հայաստանի կառավարիչները հաջողությամբ ուրացան Արցախը և խաղաղություն են մուրում, ադրբեջանական իշխանությունները առավել հաճախ են դարձրել միջազգային զորավարժությունների անցկացումը և դրանց մասնակցությունը, որոնք հիմնականում անցկացվում են լեռնային պայմաններում, ներգրավում հատուկ ջոկատայիններին, կիրառելով հարձակվողական բնույթի զինատեսակներ։
Մասնավորապես 2025-ին պլանավորված է 12 մեծամասշտաբ զորավարժություններ.
հունվար֊փետրվար` «Ձմեռ 2025»
փետրվար` «AMAH-25» Պակիստան
փետրվար` ռազմածովային ուժերի ծովային հետևակի գործողություններ
մարտ` Թուրքիայի Ինջիրլիկ բազայում «Patriot»
մարտ֊ապրիլ` Ռումինիայի տարածքում «Valiant Strike 2025»
մայիս֊հունիս` թուրքիայի հետ համատեղ «Անքակտելի եղբայրություն 2025»
ապրիլ-մայիս` վրաստանում «NATO֊Վրաստան 2025»
հունիս-հուլիս` Թուրքիայի տարածքում «Anadolu Ankasi 2025»
հոկտեմբեր` Կարսում
նոյեմբեր` թուրքիայում միջերկրածովյան համագործակցության շրջանակներում
Վրաստանում «Sinks 2025»
Թուրքիա «Movi Vatan»
Նշեմ նաև, որ սրանք միայն միջազգային զորավարժություններն են, իսկ ներբանակայինը անցկացվում է գրեթե ամեն շաբաթ։

