Քասախ և Պռոշյան համայնքի բնակիչները փակել էին Երևան-Աշտարակ մայրուղին

Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչներն այսօր վաղ առավոտից փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը:

Քաղաքացիները բողոքում են տրանսպորտի 25 և 59 համարների գծերի կրճատման և նոր՝ ավելի թանկ երթուղու դեմ։ Նշենք, որ նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը 250 և 200 դրամ արժեքով։

Շուրջ 2 ժամ անց պռոշյանցիները համաձայնեցին բացել Երևան-Աշտարակ ճանապարհը, քանի որ նրանց խոստացան՝ մինչև հարցի լուծումը կգործի թիվ 25 համարի երթուղին:

«Եթե երկուշաբթի մեր հարցին դրական լուծում չտվեցին, պալատկաները խփելու ենք Նիկոլի տան առաջ, մնանք»,- ասաց բնակիչներից մեկը:

Ապրիլի 7-ին ժամը 17։30-ին պռոշյանցիներին կհանդիպի ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը: