Քաղաքական շախմատում հաղթում է ոչ թե նա, ով ամենաշատն է խոսում, այլ նա, ով խաղի վերջում ճիշտ է գործում

Վերջին օրերին որոշ անձինք, ովքեր սիրում են գործածել շախմատային տերմիններ՝ առանց շախմատ խաղալու իրական իմացության, իսկ քաղաքականությունից առավել ևս՝ հեռու լինելով, փորձեցին «ցուգցվանգ» հասկացությունը կիրառել ՀՀԿ-ի նկատմամբ։ Սակայն իրականությունը պարզեց, որ իրականում ցուգցվանգի մեջ հայտնվեցին հենց իրենք՝ Քոչարյանի քարոզիչները։

Նրանց իրավիճակն ավելի ճիշտ է բնութագրել ոչ թե «ցուգցվանգ»-ով, այլ «մանկական մատով» — կարճ և անխուսափելի մատ, երեք պարզ քայլով.

Քայլ 1. Ընդդիմադիր ուժերը Գյումրիում ստացան ավելի շատ ձայներ, քան իշխանությունը՝ արձանագրելով ՔՊ-ի համար ծանր քաղաքական պարտություն։

Քայլ 2. Քոչարյանի քարոզիչները Մարտուն Գրիգորյանի լռությունը փորձեց ներկայացնել որպես իբր ՀՀԿ-ի և ՔՊ-ի միջև եղած գաղտնի գործարքի ապացույց՝ շրջանառելով դավադրապաշտական ու մանիպուլյատիվ թեզեր։

Քայլ 3. Մարտուն Գրիգորյանի հստակ և հրապարակային հայտարարությունը, ըստ որի՝ նա իր ձայնը փոխանցում է Վարդան Գուկասյանին, փաստացի ջախջախեց այդ բոլոր կեղծ նարատիվները։

Հ.Գ Քաղաքական շախմատում հաղթում է ոչ թե նա, ով ամենաշատն է խոսում, այլ նա, ով խաղի վերջում ճիշտ է գործում։

 

Հենրիխ Դանիելյան