Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաջորդ շաբաթ կարող է գալ ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաջորդ շաբաթ կարող է գալ ԱՄՆ։ Այս մասին հղում անելով Reuters-ին՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Բացի այդ, ամերիկացի առաջնորդը հաստատել է Նեթանյահուի հետ զրույցի փաստը։ Հնարավոր այցի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել էր, որ Բուդապեշտում գտնվող Նեթանյահուն և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը համատեղ զրույց են ունեցել ԱՄՆ նախագահի հետ։ Թեման Բուդապեշտի՝ Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցությունը դադարեցնելու որոշումն էր։